Եթե մի երկրում առաջ քաշես ու առաջնորդ ընտրես ուսուցչի, ապա այդ երկրում կոգևորվեն, կակտիվանան բոլոր ուսուցիչները։ Եթե բժշկի առաջնորդ ընտրես, անշուշտ, կակտիվանան բոլոր բժիշկները, զինվորականի` զինվորականները, դերասանի` դերասանները, գրողի` գրողները, բանվորի` բանվորները։ Ու եթե ինչ-որ մի վախկոտի` վախկոտները, տականքի, այո` տականքները և կկործանեն այդ երկիրը։
Սա մի փոքրիկ ուղեցույց է ընտրություններից առաջ, թե ում ընտրել կամ չընտրել։
Իսկ որևէ մեկին ընտրելուց առաջ հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել նրա ողնուծուծը` մանկությունից սկսած, ողջ կյանքի ճանապարհը, նրա ընկերներին ու նրա շրջապատը։ Հարկավոր է երկրի առաջնորդ ընտրել խելքով ու սրտով։
Վահրամ Օհանջանյան